Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Գավառցիները միայն երաժշտական գործիքների պահանջ ունեի՞ն

    Գավառցիները միայն երաժշտական գործիքների պահանջ ունեի՞ն

    04.11.2013| 01:47
    Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 2013թ. հրատապ ծրագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից Գավառ քաղաքին հատկացվել է 2 միլիոն 410 հազար դրամ` երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար: Քաղաքապետի մոտ կայացած քննարկումների արդյունքում հստակեցվել է երաժշտական այն գործիքների ցանկը, որոնք առաջնահերթ էին դպրոցների համար: Տրամադրված գումարով ձեռք է բերվել երեք դաշնամուր ` «Պետրով», երկու ջութակ, երկու քանոն, սաքսաֆոն, ալտ և հարվածային գործիքներ:
  • «Դա քայլ է, որն արժանի է հարգանքի»

    «Դա քայլ է, որն արժանի է հարգանքի»

    04.11.2013| 00:25
    ԱՄՆ «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցության ղեկավար Կարո Կարապետյանը irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի՝ Ազատության հրապարակում հայտարարած նստացույցին, որով նա պահանջում է գործող իշխանության հրաժարականը, նշեց. «Շանթը շատ հայրենասեր տղա է և շատ բան կարող է անել մեր երկրի համար, բայց հեղափոխություն անում են հասարակությունները, ավելի կոնկրետ՝ հասարակական խմբերը, անհատները կարող են դրանք առաջնորդել: Այնուամենայնիվ, Շանթի արածը չի կարող անհետևանք մնալ, ավելին՝ դա քայլ է, որն արժանի է միայն հարգանքի»:
  • Մոլդովայի նախագահն իր ժողովրդին ԵՄ է տանում

    Մոլդովայի նախագահն իր ժողովրդին ԵՄ է տանում

    04.11.2013| 00:21
    Երեկ Մոլդովայում մեծ հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն երկրի եվրաինտեգրման: Մոլդովական կայքերը հեղեղված են հանրահավաքի մասին պատմող տեսանյութերով: Մոլդովայի համար ճակատագրական այս միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ մոլդովացիներ, ովքեր մայրաքաղաք են ժամանել երկրի տարբեր շրջաններից:
  • Առողջապահության նախարարության պարզաբանումը դեղերի շրջանառության վերաբերյալ

    Առողջապահության նախարարության պարզաբանումը դեղերի շրջանառության վերաբերյալ

    03.11.2013| 23:40
    Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:
  • Կառավարության սոցիալական ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

    Կառավարության սոցիալական ծրագրից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

    03.11.2013| 21:30
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ նվազագույն շեմը իջեցնելու վերաբերյալ: ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից:
  • Վարժությունները հղիության ընթացքում ամրապնդում են երեխայի արյան անոթները

    Վարժությունները հղիության ընթացքում ամրապնդում են երեխայի արյան անոթները

    03.11.2013| 13:28
    Չափավոր ֆիզիկական գործունեությունը օգտակար է ոչ միայն հղի կնոջ, այլև նրա ապագա երեխայի սրտանոթային համակարգի համար: Իսկ թե ինչպիսին կլինի նրա հետագա առողջությունը ծնվելուց հետո, կախված է նրանից, թե ինչպիսին կլինի աճման շրջանում երեխայի կենսակերպը: Այս համոզմունքին են հանգել ԱՄՆ-ի և Գերմանիայի գիտնականները` համատեղ անցկացված ուսումնասիրություն արդյունքում:
  • Օրորոցային երգը մեղմում է ցավը

    Օրորոցային երգը մեղմում է ցավը

    03.11.2013| 12:41
    Բրիտանացի գիտնականները պարզել են, որ օրորոցայինը ոչ միայն քնեցնում է երեխաներին, այլև հանգստացնում ու մեղմում է ցավը հիվանդության ժամանակ: Այնպես որ մեր նախնիներից եկած այդ գեղեցիկ ավանդույթը, գիտնականների խորին համոզմամբ, ժամանակակից ծնողները պետք է «վերակենդանացնեն»:
  • «Եթե իշխանությունները արդյունքի չեն հասնում, դա չի նշանակում, որ ՀԿ-ները ոչինչ չպիտի անեն»

    «Եթե իշխանությունները արդյունքի չեն հասնում, դա չի նշանակում, որ ՀԿ-ները ոչինչ չպիտի անեն»

    02.11.2013| 18:00
    «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի և UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԻ խոսքով, ժողովրդական դիվանագիտությունը երբեմն շատ կարևոր հարցեր է լուծում: «Եթե դու ճշմարտությունն ես ներկայացնում միջազգային կառույցներում, եթե ասում ես իրականությունը, նշանակություն չունի, թե ինչ փոքրիկ երկիր ես ներկայացնում, հարցդ հնարավոր է անցնի: Հանկարծ կողքիդ հայտնվում են այնպիսի մարդիկ, որ նույնիսկ չէիր կարող սպասել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա` նշելով, որ անչափ կարևոր է, երբ գործ ունես ժողովրդական երկրների հետ`«այդ դեպքում դիպլոմացիան արդյունք է տալիս»:
  • Լուսանկարների մրցույթ

    Լուսանկարների մրցույթ

    02.11.2013| 15:59
    Երևանում Բրիտանական դեսպանատունը «Հայաստանում բրիտանական օրեր» ծրագրի շրջանակում հայտարարում է «Գտնել Բրիտանիան» խորագրով լուսանկարների մրցույթ: Մրցույթի նպատակն է պատկերել Բրիտանիայի ներկայությունը Հայաստանում:
  • Քաղաքացիական հասարակության դերը` «թույլ գիտելիքներ» ունեցող պետությանն օգնելն է

    Քաղաքացիական հասարակության դերը` «թույլ գիտելիքներ» ունեցող պետությանն օգնելն է

    02.11.2013| 15:54
    Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ժողովրդական դիվանագիտության առաքելության մասին` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում ժողովրդական դիվանագիտությունը, ինչ է առհասարակ տալիս այն Հայաստանին և որ դեպքում է արդյունավետ կամ անարդյունավետ լինում: